Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍՏՈԿՀՈԼՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 11.11.2019թ.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Շվեդիայի խորհրդարանում կազմակերպվող Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների հանդիպմանը մասնակցելու համար 2019 թվականի նոյեմբերի 27-30-ը Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան ԳԱԼՍՏՅԱՆԻՆ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա ՍԻՐԱԿԱՆՅԱՆԻՆ եւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի կրտսեր մասնագետ Գուրգեն ՔԱՐԱՄՅԱՆԻՆ:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված օրապահիկի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման  եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի եւ ճանապարհածախսի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

08.11.2019
Կ-341-Ա