Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՓԱՐԻԶ ԵՎ ԲԵՌԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 11.11.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովի, քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի եւ մշտական հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար 2019 թվականի նոյեմբերի 12-13-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) եւ 2019 թվականի նոյեմբերի 14-15-ը Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի  արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ:

2.  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար 2019 թվականի նոյեմբերի 13-16-ը Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել ԵԽԽՎ-ում  Ազգային ժողովի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ:

3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման  եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

05.11.2019
Կ-334-Ա