Armenian English    
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՆՈ-005-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ժե» ենթակետով, 24.5-րդ  հոդվածով եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` որոշում  ե մ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2009 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին» ՆՈ-005-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 46.2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «46.2. Ազգային ժողովի մշտական եւ էթիկայի հանձնաժողովների քարտուղարությունների գործառույթները սահմանվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով: Մշտական եւ էթիկայի հանձնաժողովների քարտուղարությունները գործում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքին եւ այլ իրավական ակտերին համապատասխան եւ դրանցով սահմանված կարգով` համապատասխան հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ:»:

2. Որոշման 2-րդ կետով հաստատված 2-րդ հավելվածը լրացնել նոր 7.1 կետով` հետեւյալ բովանդակությամբ. «7.1. ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի քարտուղարություն»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

13.06.2012
ՆՈ-001-Ն