Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 19.11.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝  կարգադրում եմ.

1. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ  ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի նոյեմբերի 20-22-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ  (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել  Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.
 
Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ
 
Ազգային ժողովի նախագահ
 
Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆ
 
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
 
Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆ
 
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
 
Վարազդատ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
 
 
Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղականինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
 
Սերգեյ ԲԱԳՐԱՏՅԱՆ
 
Ազգային ժողովի տարածքային կառավարման,  տեղական ինքնակառավարման,   գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
 
Էդվարդ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
 
Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
 
Վարդեւան ԳՐԻԳՈՐՅԱՆ
 
Ազգային ժողովի գիտության,  կրթության, մշակույթի,սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
 
Սիփան ՓԱՇԻՆՅԱՆ
 
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
 
Սոնա ՂԱԶԱՐՅԱՆ
 
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
 
Լիլիթ ՄԻՆԱՍՅԱՆ
 
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
 
Վահան ԿՈՍՏԱՆՅԱՆ
 
Ազգային ժողովի նախագահի օգնական
 
Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
 
Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
 
Արման ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
 
Ազգային   ժողովի աշխատակազմի արտաքին  կապերի վարչության պետ
 
Սոֆյա  ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
Ազգային  ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի առաջատար մասնագետ
 
Մուրադ ԹՈՎՄԱՍՅԱՆ
 
Ազգային ժողովի աշխատակազմի լրատվության եւ  հանրության հետ կապերի վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ
 
Աշոտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի  լրատվության եւ  հանրության հետ կապերի վարչության լրատվության արտադրության  բաժնի հեռուստաօպերատոր:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի (4 անձի)՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված  գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

15.11.2019
Կ-356-Ա


20.11.2019 Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի նոյեմբերի 15-ի թիվ Կ-356-Ա կարգադրությունում լրացում կատարելու մասին
16.12.2019 Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի նոյեմբերի 15-ի թիվ Կ-356-Ա կարգադրությունում փոփոխություն կատարելու մասին