Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱԼՄԱՐ ԵՎ ՍՏՈԿՀՈԼՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 19.11.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1. Շվեդական միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության անունից կազմակերպված «Մեդիա կարգավորումները ժողովրդավարության շրջանակներում» միջազգային վերապատրաստման ծրագրին մասնակցելու համար 2019 թվականի նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 6-ը Կալմար եւ Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ եւ Վահագն ԹԵՎՈՍՅԱՆԻՆ:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի   վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

15.11.2019
Կ-355-Ա