Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 19.11.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1. Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի կողմից կազմակերպվող «Քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների խմբակցությունների փոխգործակցության դերը ԱՊՀ պետությունների միջխորհրդարանական համագործակցության համատեքստում» ամենամյա միջազգային համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի նոյեմբերի 18-20-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն ՍԻՄՈՆՅԱՆԻՆ (նոյեմբերի 18-19-ը), Ազգային ժողովի պատգամավորներ Արման ԱԲՈՎՅԱՆԻՆ եւ Գեւորգ ԳՈՐԳԻՍՅԱՆԻՆ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

14.11.2019
Կ-354-Ա