Armenian    
Պատվիրակության ընդունելության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ Կ-273-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 27.11.2019թ.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով եւ 33-րդ հոդվածով`  կարգադրում եմ

1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի սեպտեմբերի 20-ի «Պատվիրակության ընդունելության մասին» Կ-273-Ա կարգադրության 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ «Կազմակերպել 2019 թվականի Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսականներ Ֆրանկ ՓԱԼՈՆԻ (սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը), Ջեքի ՍՓԻՐԻ (հոկտեմբերի 5-10-ը), Ջուդի ՉՈՒՆԻ (հոկտեմբերի 5-10-ը) եւ օգնականներ Ջեյմս ՋՈՆՍՈՆԻ (սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը), Ջոշ ՔՈՆՈԼԻ (հոկտեմբերի 5-10-ը) պատվիրակության ընդունելությունը:»։



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

28.10.2019
Կ-324-Ա