Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 27.11.2019թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական  օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

1. Կազմակերպել 2019 թվականի նոյեմբերի 19-24-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Կորեայի միջազգային համագործակցության գործակալության փորձագետներ Բիան ԲԵՈՄ ՅՈՒՆԻ,  Յունգ Հուն ՇԻՆԻ  եւ Բյունգ Ջու ԼԻԻ ընդունելությունը:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՆ՝ ընդունել Կորեայի միջազգային համագործակցության գործակալության փորձագետների պատվիրակությունը:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

18.11.2019
Կ-358-Ա