ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 27.11.2019թ.
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով` կարգադրում եմ.
1. 2019 թվականի նոյեմբերի 4-5-ը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ 12-րդ լիագումար նիստերի աշխատանքները համակարգելու, կազմակերպելու եւ իրենց պարտականությունները գերազանց կատարելու համար Ազգային ժողովի աշխատակազմի մի շարք աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
13.11.2019
Կ-351-Ա