Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 09.12.2019թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական  օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝  կարգադրում եմ.

1. Կազմակերպել 2019 թվականի դեկտեմբերի 5-9-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահի գլխավորած պատվիրակության  ընդունելությունը:

2. Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա ՆԱԶԱՐՅԱՆԻՆ՝ ընդունել Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահի գլխավորած  պատվիրակությունը:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝  Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

04.12.2019
Կ-387-Ա