Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՏԱԼԼԻՆ ԵՎ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 10.12.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  5-րդ  հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ամառային նստաշրջանին ընդառաջ պատգամավորների հետ հանդիպումներ ունենալու նպատակով 2019 թվականի հունիսի 30-ից հուլիսի 2-ը ներառյալ Տալլին (Էստոնիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի ՍԱՄՍՈՆՅԱՆԻՆ եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ:

2. Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ամառային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հուլիսի 3-9-ը ներառյալ Լյուքսեմբուրգ  (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն) գործուղել ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայկ ԿՈՆՋՈՐՅԱՆԻՆ, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամներ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա ՆԱԶԱՐՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի ՍԱՄՍՈՆՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Տիգրան ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՆ, Մարիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, Համազասպ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ եւ պատվիրակության քարտուղար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի պետ Անահիտ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ:

3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգայի ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                Լ. ՆԱԶԱՐՅԱՆ

05.06.2019
Կ-152-Ա


24.06.2019 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հունիսի 5-ի թիվ Կ-152-Ա կարգադրությունում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
28.06.2019 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հունիսի 5-ի թիվ Կ-152-Ա կարգադրությունում փոփոխություն կատարելու մասին