Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 05.02.2020թ.

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը եւ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածը` կարգադրում եմ.

1. Հայ-նիդերլանդական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման եւ համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել՝ 

Ջոել ՖՈՐԴԵՎԻՆԴԻՆ Նիդերլանդների ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Նիդերլանդներ-Հայաստան բարեկամության շրջանակի համանախագահ
Պիտեր ՕՄՏԶԻԽՏԻՆ Նիդերլանդների ներկայացուցիչների պալատի պատգամավոր:


ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

30.01.2020
Կ-11-Ա