Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ

2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-ԻՆ` ԺԱՄԸ 11:00-ԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 05.02.2020թ.

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ մասերը եւ 8-րդ մասի 1-ին կետը, որոշում եմ.

Վերադարձնել 2020 թվականի փետրվարի 6-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովի 44 պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ  պաշտոնական գրությունը, քանի որ Ազգային ժողովի խորհուրդը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ եւ 7-րդ մասերի պահանջներին համապատասխան որոշում չի կայացրել:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

05.02.2020
ՆՈ-18-Լ