Armenian    
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՆՈ-005-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաuտանի Հանրապետության oրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ժե» ենթակետով, «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածով եւ «Ներքին աուդիտի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով` որոշում  եմ.

1. Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2009 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին» ՆՈ-005-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 1-ին կետով հաստատված հավելված 1-ի`

1) 12-րդ կետը լրացնել նոր 22.1 ենթակետով` հետեւյալ բովանդակությամբ`

«22.1) ապահովում է ներքին աուդիտի իրականացումը.».

2) 6-րդ գլուխը 46.15 կետից հետո լրացնել նոր 46.16 կետով` հետեւյալ բովանդակությամբ`

«46.16. Ներքին աուդիտի բաժինը` «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքին եւ այլ իրավական ակտերին համապատասխան եւ դրանցով սահմանված կարգով`

1) իրականացնում է Աշխատակազմի գործունեության ներքին աուդիտի կազմակերպումը եւ անցկացումը, ինչպես նաեւ գործունեության գնահատումը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության տեսանկյունից.

2) աուդիտի է ենթարկում Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները, ենթակա հիմնարկները եւ կազմակերպությունները.

3) առաջարկություններ է ներկայացնում Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ.

4) իրականացնում է աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից իրականացվող ֆինանսատնտեսական, իրավական եւ այլ բնույթի գործառույթների գնահատումը եւ համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը.

5) իրականացնում է  աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից  օգտագործվող կամ տրամադրվող ֆինանսատնտեսական, կազմակերպական, իրավական եւ այլ բնույթի տեղեկատվության արժանահավատության եւ ճշտության գնահատումը.

6) իրականացնում է աուդիտի ենթարկվող օբյեկտների հաշվապահական հաշվառման աուդիտը.

7) իրականացնում է Աշխատակազմի կողմից ծախսերի տնտեսման ուղղությամբ իրականացվող աշխատանքների եւ տնտեսման հնարավորությունների օգտագործման գնահատումը.

8) կազմում եւ Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում  ներքին աուդիտի վերաբերյալ ընթացիկ, ինչպես նաեւ եռամսյակային եւ տարեկան հաշվետվությունները.

9) կազմում, հաստատում եւ Աշխատակազմի ղեկավարի վավերացմանն է ներկայացնում ներքին աուդիտի ռազմավարական եւ տարեկան ծրագրերը.

10) իրականացնում է Աշխատակազմի ներքին հսկողության համակարգի գնահատումը.

11) ապահովում է բաժնի առջեւ դրված գործառույթներից եւ խնդիրներից բխող առաջարկությունների, եզրակացությունների եւ այլ փաստաթղթերի նախապատրաստումը.

12) իրականացնում է «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքից բխող այլ գործառույթներ:»:

2. Որոշման 2-րդ կետով հաստատված 2-րդ հավելվածում`

1) 11-րդ կետի «նիստերի սպասարկման» բառերը փոխարինել «նիստերի ապահովման» բառերով.

2) լրացնել նոր 25-րդ կետ` հետեւյալ բովանակությամբ` «25. Ներքին աուդիտի բաժին»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ս. ՆԻԿՈՅԱՆ

24.03.2012
ՆՈ-015-Ն