Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿՈՊԵՆՀԱԳԵՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 10.02.2020թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Պաշտոնական այցով 2020 թվականի փետրվարի 17-20-ը Կոպենհագեն (Դանիայի Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.
 
 
Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ  Ազգային ժողովի նախագահ
Հերիքնազ ՏԻԳՐԱՆՅԱՆ  Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Գեւորգ ՊԱՊՈՅԱՆ  Ազգային ժողովի պատգամավոր
Գայանե ԱԲՐԱՀԱՄՅԱՆ  Ազգային ժողովի պատգամավոր
Գուրգեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ  Ազգային ժողովի պատգամավոր
Նորա ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ  Ազգային ժողովի պատգամավոր
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ  Ազգային ժողովի նախագահի խորհրդական
Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  Ազգային ժողովի աշխատակազմի
արարողակարգի վարչության պետ
Արման ԻՍՐԱՅԵԼՅԱՆ  Ազգային   ժողովի աշխատակազմի 
արտաքին  կապերի վարչության պետ
Մուրադ ԹՈՎՄԱՍՅԱՆ
 
 Ազգային ժողովի աշխատակազմի
լրատվության եւ  հանրության հետ կապերի
վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ
Աշոտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ  Ազգային ժողովի աշխատակազմի 
լրատվության եւ  հանրության հետ կապերի
վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի (4 անձի)՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

07.02.2020
Կ-17-Ա