Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 03.03.2020թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով`  կարգադրում եմ.

1. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Պաշտպանության եւ անվտանգության, Տեղեկատվության, մշակույթի, տուրիզմի եւ սպորտի, Վերահսկիչ-բյուջետային մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2020 թվականի մարտի 4-6-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ (2020 թվականի մարտի 4-5-ը), Ազգային ժողովի պատգամավորներ Գոռ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Անուշ ԲԵՂԼՈՅԱՆԻՆ, Արկադի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ եւ Տիգրան ՈՒԼԻԽԱՆՅԱՆԻՆ:

2. ՀԱՊԿ ԽՎ  Սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ (2020 թվականի մարտի 3-5-ը) եւ  Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի առաջատար մասնագետ Սոֆյա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ (2020 թվականի մարտի 3-6-ը ):

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը,  օրապահիկը  եւ գիշերավարձը (Սոֆյա Մնացականյանի)՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման  եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

27.02.2020
Կ-32-Ա