Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԲԵԼԳՐԱԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 09.03.2020թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

1 Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա ԳՈՅԿՈՎԻՉԻ հրավերով  2020 թվականի  մարտի 9-11-ը Բելգրադ (Սերբիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.  

Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ
 
Ազգային ժողովի նախագահ
 
Միքայել ԶՈԼՅԱՆ
 
Ազգային ժողովի պատգամավոր
 
Նազելի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
 
Ազգային ժողովի պատգամավոր
 
Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ
 
Ազգային ժողովի պատգամավոր
 
Վարդեւան ԳՐԻԳՈՐՅԱՆ
 
Ազգային ժողովի պատգամավոր
 
Արտակ ՄԱՆՈՒԿՅԱՆ
 
Ազգային ժողովի պատգամավոր
 
Վահան ԿՈՍՏԱՆՅԱՆ
 
Ազգային ժողովի նախագահի օգնական
 
Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
 
Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
 
Արման ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
 
Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
 
Զաբելա ՂԱԶԱՐՅԱՆ
 
Ազգային  ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ
 
Մուրադ ԹՈՎՄԱՍՅԱՆ
 
Ազգային ժողովի աշխատակազմի լրատվության եւ  հանրության հետ կապերի վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ
 
Աշոտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի լրատվության եւ  հանրության հետ կապերի վարչության լրատվության արտադրության  բաժնի հեռուստաօպերատոր:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի (Աշոտ Գաբրիելյանի եւ Մուրադ Թովմասյանի եւ Զաբելա Ղազարյանի)՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով  Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

05.03.2020
Կ-43-Ա