Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 30.03.2020թ.

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածը՝ կարգադրում եմ.

1. Ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից` Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան ԳԱԼՍՏՅԱՆԻՆ 2020 թվականի մարտի 16-ին հետ կանչել ամենամյա արձակուրդից:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման եւ հաշվառման վարչությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետում հաշվարկել եւ կատարել համապատասխան վճարում:




ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

16.03.2020
Կ-51-Ա