Armenian    
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ծառայողական ավտոտրանսպորտային միջոցների համար տրամադրվող վառելիքի ամսական չափաքանակները կանոնակարգելու եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2017 թվականի հուլիսի 20-ի Կ-177-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի Կ-21-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 06.04.2020թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով`  կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ծառայողական ավտոտրանսպորտային միջոցների համար տրամադրվող վառելիքի ամսական չափաքանակները կանոնակարգելու եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2017 թվականի հուլիսի 20-ի Կ-177-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-21-Ա կարգադրության  (այսուհետ` Կարգադրություն) 1-ին կետի`

1) 1-ին ենթակետում «350» թիվը փոխարինել «300» թվով.

2) 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներին սպասարկող ավտոմեքենաներին` 250 լիտր վառելիք:»:

2. Կարգադրության հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն կարգադրության հավելվածի :



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

01.04.2020
Կ-55-Ա