Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 13.04.2020թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1. Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2020 թվականի ապրիլի 13-15-ը Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ, պատվիրակության ղեկավար Ալեն ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆԻՆ, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի ՍԱՄՍՈՆՅԱՆԻՆ, պատգամավորներ` Հրաչյա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Ռուստամ ԲԱՔՈՅԱՆԻՆ, Սիսակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ, Արթուր ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ եւ Արտյոմ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը եւ օրապահիկը` ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
 
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

10.04.2020
Կ-59-Ա


13.04.2020 Ազգային ժողովի նախագահի 2020 թվականի ապրիլի 10-ի թիվ Կ-59-Ա կարգադրությունում փոփոխություն կատարելու մասին