Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 12.05.2020թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1.  Աշխատանքային այցով 2020 թվականի մայիսի 8-10-ը Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` հետեւյալ կազմով.
 
 
Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ  Ազգային ժողովի նախագահ
Վահան ԿՈՍՏԱՆՅԱՆ  Ազգային ժողովի նախագահի օգնական
Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Մուրադ ԹՈՎՄԱՍՅԱՆ  Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության  հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ (2020թ. մայիսի 8-9-ը)
Աշոտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ  Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության  հետ կապերի եւ հաղորդակցության վարչության
լրատվության արտադրության  բաժնի հեռուստաօպերատոր (2020թ. մայիսի 8-9-ը):
 
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված ներկայացուցչական ծախսերի, ճանապարհածախսի, գիշերավարձի եւ  օրապահիկի  վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով  Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին` հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

07.05.2020
Կ-65-Ա