ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 20.05.2020թ.
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ եւ 125-րդ հոդվածներով՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. 2020 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով:
2. Սահմանել լսումների ընթացակարգը՝ ըստ հավելված 1-ի:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
20.05.2020
ՆՈ-28-Լ