Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 21.05.2020թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար 2020 թվականի մայիսի 21-22-ը Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` հետեւյալ կազմով.
 
 
Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ  Ազգային  ժողովի  նախագահ
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ  Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վահե ԷՆՖԻԱՋՅԱՆ  Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Լիլիթ ՄԱԿՈՒՆՑ  Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար
Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ  Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար
Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆ  Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Անդրանիկ ՔՈՉԱՐՅԱՆ  Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆ  Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ  Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Արման ԵՂՈՅԱՆ  Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Նարեկ ԶԵՅՆԱԼՅԱՆ  Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Մանե ԹԱՆԴԻԼՅԱՆ  Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Սասուն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ  Ազգային ժողովի պատգամավոր
Սամվել ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ  Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ  Ազգային ժողովի նախագահի խորհրդական
Վահան ԿՈՍՏԱՆՅԱՆ  Ազգային ժողովի նախագահի օգնական
Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Հակոբ ՀԱՋԻ-ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ
Մուրադ ԹՈՎՄԱՍՅԱՆ  Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լուսանկարիչ
Աշոտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության հեռուստաօպերատոր:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված ներկայացուցչական ծախսերի, ճանապարհածախսի եւ  օրապահիկի  վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով  Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին` հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

19.05.2020
Կ-68-Ա