Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի Կ-332-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 07.08.2020թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով՝  կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2017 թվականի դեկտեմբերի 15-ի «Ծառայողական բջջային հեռախոսակապի  ծախսերի սահմանաչափերը հաստատելու եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահի 2017 թվականի հուլիսի 3-ի թիվ Կ-161-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-332-Ա կարգադրության՝

1) 1-ին կետով հաստատված hավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի,

2) 5-րդ կետում «5-րդ կետում» բառերը փոխարինել «5-րդ եւ 6-րդ կետերում» բառերով:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

06.08.2020
Կ-90-Ա