Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄԵՆԱՄՅԱ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 12.08.2020թ.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի  166-րդ հոդվածով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի պատգամավոր  Հրաչյա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ 2020 թվականի օգոստոսի 10-12-ը հետ կանչել ամենամյա հերթական արձակուրդից, ինչպես նաեւ տրամադրել 2020 թվականի ամենամյա հերթական արձակուրդի մնացած 12 աշխատանքային օրը՝ 2020 թվականի օգոստոսի 13-ից 28-ը ներառյալ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

07.08.2020
Կ-94-Ա