Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄԵՆԱՄՅԱ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 12.08.2020թ.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով եւ  հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 12-ի թիվ 1319-Ն որոշումը` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի պատգամավորներին  2020 թվականի օգոստոսի 12-ին հետ կանչել ամենամյա հերթական արձակուրդից, ինչպես նաեւ տրամադրել 2020 թվականի ամենամյա հերթական արձակուրդի մնացած 13 աշխատանքային օրը՝ 2020 թվականի օգոստոսի 13-31-ը ներառյալ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

12.08.2020
Կ-98-Ա