Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian    
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՆՈ-005-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 22.06.2013թ.


Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաuտանի Հանրապետության oրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ժե» ենթակետով, «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածով` որոշում  եմ.

1. Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2009 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին» ՆՈ-005-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի՝

1) 46.3-րդ եւ 46.4-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«46.3 Փորձաքննության վարչությունը՝

1) իրականացնում է  Ազգային  ժողովի  քննարկմանը ներկայացվող օրենքների եւ  Ազգային  ժողովի  որոշումների նախագծերի իրավաբանական եւ տնտեսագիտական մասնագիտական փորձաքննությունը եւ համապատասխան եզրակացությունների պատրաստումը.

2) Ազգային  ժողովի  մշտական հանձնաժողովներում ներկայացնում է իր եզրակացությունները եւ փորձաքննության ենթարկված նախագծերի հետ կապված պատգամավորներին տրամադրում է համապատասխան խորհրդատվություն.

3) Ազգային ժողովի նախագահին, նրա տեղակալներին, մշտական հանձնաժողովներին եւ պատգամավորներին ապահովում է իրավական խորհրդատվությամբ.

4) համագործակցում է այլ երկրների խորհրդարանների համապատասխան կառույցների, գիտական եւ այլ կազմակերպությունների հետ.

5) ՀՀ օրենքները եւ  Ազգային  ժողովի  որոշումները ՀՀ սահմանադրական դատարանում վիճարկվելիս  Ազգային  ժողովի նախագահի եւ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է վեճի առնչությամբ պատասխանների, բացատրությունների, հայտարարությունների եւ իրավական բնույթի այլ փաստաթղթերի նախագծեր.

6) Ազգային ժողովի նախագահի եւ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է ՀՀ դատարաններում Ազգային ժողովի եւ Աշխատակազմի շահերի պաշտպանությանն առնչվող իրավական բնույթի փաստաթղթերի նախագծեր.

7) Ազգային  ժողովի  նախագահի կամ  Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ուսումնասիրում եւ նախապատրաստում է  Ազգային  ժողովի  նախագահին եւ Աշխատակազմի ղեկավարին հասցեագրված գրությունների, նամակների, բողոքների, առաջարկությունների պատասխանների նախագծեր.

8) Ազգային  ժողովի  նախագահի կամ  Աշխատակազմի  ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է իրավական ակտերի եւ այլ փաստաթղթերի նախագծեր, իրականացնում դրանց իրավական փորձաքննությունը, ինչպես նաեւ առաջադրված հարցերի վերաբերյալ տրամադրում է իրավական խորհրդատվություն.

9) պետական համապատասխան մարմիններից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն օրենսդրական կարգավորում պահանջող ոլորտների եւ հարցերի վերաբերյալ.

10) իրականացնում է  Ազգային ժողովի նախագահին ներկայացվող տնտեսական, ֆինանսավարկային, բյուջետային, սոցիալական, առողջապահության, բնապահպանության, քաղաքաշինության, ընդերքի oգտագործման, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի ոլորտներին առնչվող հայեցակարգերի եւ այլ  ծրագրային փաստաթղթերի նախագծերի փորձաքննությունը.

11) Ազգային  ժողովի  նախագահի կամ  Աշխատակազմի  ղեկավարի հանձնարարությամբ քննության է առնում եւ սահմանված կարգով ընթացք տալիս Ազգային ժողովի նախագահին եւ Աշխատակազմին ուղղված գրություններին, նամակներին, անհրաժեշտության դեպքում հետեւում է բարձրացված խնդիրների առնչությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքին.

12) իրականացնում է գործառութային անկախությամբ օժտված ՀՀ պետական մարմինների գործունեության ծրագրերի եւ հաշվետվությունների վերլուծություններ եւ ներկայացնում տեղեկանքներ:

46.4 Հետազոտությունների եւ վերլուծությունների կենտրոնը՝

1) սահմանված կարգով  Ազգային  ժողովի  մարմիններին տրամադրում է իրավական բնույթի վերլուծական եւ տեղեկատվական անհրաժեշտ նյութեր.

2) ըստ առանձին ոլորտների` ՀՀ օրենսդրության մեջ հակասությունների (այդ թվում` ներքին հակասությունների), տարընթերցումների ու տարածական մեկնաբանությունների տեղիք տվող դրույթների վերհանման եւ դրանց հիման վրա օրենսդրական փոփոխությունների կատարման համար առաջարկությունների մշակման, ինչպես նաեւ Եվրամիության եւ ՀՀ օրենսդրությունների ներդաշնակեցման նպատակով կատարում է ՀՀ օրենքների եւ արտասահմանյան երկրների փորձի վերլուծություններ.

3) համագործակցում է այլ երկրների խորհրդարանների համապատասխան կառույցների, գիտական եւ այլ կազմակերպությունների հետ.

4) պետական համապատասխան մարմիններից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն օրենսդրական կարգավորում պահանջող ոլորտների եւ հարցերի վերաբերյալ.

5) կատարում է սոցիալ-տնտեսական (անհրաժեշտության դեպքում` նաեւ այլ ոլորտների) հրատապ հիմնախնդիրների ուսումնասիրություններ եւ վերլուծություններ, բացահայտում է դրանց օրենսդրական լուծման հնարավորությունները.

6) Ազգային  ժողովի  նախագահի կամ  Աշխատակազմի  ղեկավարի հանձնարարությամբ վերլուծում է առանձին բնագավառների վիճակը, բացահայտում հրատապ խնդիրները եւ դրանց հիման վրա ներկայացնում համապատասխան առաջարկություններ, իրականացնում է վերլուծություններ, ինչպես նաեւ որոշակի գործընթացների վերաբերյալ առանձին ոլորտներում փորձի ուսումնասիրություն.

7) Ազգային  ժողովի  նախագահի կամ  Աշխատակազմի  ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է վերլուծություններ եւ ներկայացնում զեկուցագրեր Հայաստանի Հանրապետությունում եւ oտարերկրյա պետություններում որոշակի գործընթացների, երեւույթների եւ իրավիճակների վերաբերյալ.

8) վերլուծում է Ազգային  ժողովի  քննարկմանը ներկայացվող օրենքների նախագծերի մշակման համար հիմք հանդիսացած ընդհանուր քաղաքականությունը եւ ընդունվելիք օրենքի հնարավոր ազդեցությունը այդ քաղաքականության վրա.

9) մշակում է կամ օժանդակում է մշակել որոշակի հիմնախնդրի լուծմանն ուղղված գործնական կիրառում ունեցող քաղաքականություն: Բացահայտում է առկա խնդրի լուծման հնարավոր տարբերակները եւ այդ տարբերակներից ընտրություն կատարելու չափորոշիչները.

10) նոր հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացի բարելավման նպատակով իրականացնում է  այդ նախագծերի կարգավորման ազդեցության գնահատում.

11) ըստ անհրաժեշտության իրականացնում է Ազգային  ժողովի  քննարկմանը կամ Ազգային  ժողովի  նախագահին ներկայացվող հայեցակարգերի, ծրագրերի, հաշվետվությունների, քաղաքականությունների եւ այլ փաստաթղթերի փորձաքննություն.

12) Ազգային  ժողովի  նախագահի կամ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ միջխորհրդարանական հանդիպումների, պատգամավորների պաշտոնական գործուղումների, միջազգային կառույցներում պաշտոնական, աշխատանքային հանդիպումների նախապատրաստական աշխատանքների շրջանակներում տրամադրում է տեղեկատվական եւ վերլուծական նյութեր:»:

2) 46.10-րդ կետը լրացնել 13-րդ, 14-րդ եւ 15-րդ ենթակետերով.

«13) իրականացնում է ՀՀ  օրենսդրությամբ սահմանված կարգով գնումների գործընթացը.

14) իրականացնում է գնումների պլանավորումը, նախապատրաստումը, պայմանագրերի կնքումը եւ կատարումը.

15) կազմում է  գնումների գործընթացի վերաբերյալ ընթացիկ եւ տարեկան հաշվետվությունները:»:

2. Որոշման 2-րդ կետով հաստատված 2-րդ հավելվածի 12-րդ, 13-րդ եւ 19-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «12. Փորձաքննության վարչություն (իրավական  փորձաքննության բաժին, իրավախորհրդատվական բաժին, սոցիալական եւ տնտեսական փորձաքննության բաժին)

13.Հետազոտությունների եւ վերլուծությունների կենտրոն

19. Ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչություն (հաշվապահական հաշվառման բաժին, տնտեսագիտական բաժին եւ գնումների բաժին)»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

22.07.2013
ՆՈ-009-Ն