Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 03.09.2020թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ կետով հաստատված 3-րդ հավելվածի 6-րդ կետով` կարգադրում եմ.

1. Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով պարգեւատրել`
 
1) Նադյա ՄՈՍՈՅԱՆԻՆ Արտակարգ իրավիճակների նախարարության
արտակարգ իրավիճակների քաղաքականության
մշակման եւ միջազգային համագործակցության վարչության պետ
2) Վարդան ԱՃԵՄՅԱՆԻՆ Արտակարգ իրավիճակների նախարարության
իրավական ապահովման եւ միջազգային
պայմանագրերի վարչության պետ:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

31.08.2020
Կ-104-Ա