Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 27.10.2020թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Աշխատանքային այցով 2020 թվականի հոկտեմբերի 17-ից Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.

Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ Ազգային ժողովի նախագահ
Հրաչյա ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Սիսակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Շիրակ ԹՈՐՈՍՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Սերգեյ ԱՏՈՄՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Արեն ՄԿՐՏՉՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Ռուստամ ԲԱՔՈՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Վաղարշակ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Գայանե ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Լուսինե ԲԱԴԱԼՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Վահան ԿՈՍՏԱՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահի խորհրդական
Էդգար ԲԱՐՍԵՂՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի պետ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված ներկայացուցչական ծախսերի, ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

16.10.2020
Կ-130-Ա