Armenian    
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ծառայողական ավտոտրանսպորտային միջոցների համար տրամադրվող վառելիքի ամսական չափաքանակները կանոնակարգելու եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2017 թվականի հուլիսի 20-ի Կ-177-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի Կ-21-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 15.12.2020թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ծառայողական ավտոտրանսպորտային միջոցների համար տրամադրվող վառելիքի ամսական չափաքանակները կանոնակարգելու եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2017թ. հուլիսի 20-ի Կ-177-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-21-Ա կարգադրության (այսուհետ` Կարգադրություն) հավելվածում`

1) 3-րդ կետի «գրանցված պետ. համարանիշը» սյունակի «071HH01» թիվը փոխարինել «112HH01» թվով.

2) 4-րդ կետի «գրանցված պետ. համարանիշը» սյունակի «072HH01» թիվը փոխարինել «113HH01» թվով.

3) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
 
5.
TOYOTA LC 150
2.7 GAS
110HH01 2012 250 ՀՀ ԱԺ նախագահ

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

14.12.2020
Կ-159-Ա