ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի ԹԻՎ Կ-27-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասինե օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության յոթերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմերը հաստատելու մասին» Կ-27-Ա կարգադրության՝
1) 1-ին հավելվածի 8-րդ կետի «Սարուխանյան Կարեն Հակոբի» բառերը փոխարինել «Օհանյան Վանիկ Սիրակի» բառերով,
2) 2-րդ հավելվածի 7-րդ կետի «Գեւորգյան Գոռ Գեւորգի Խմբակցություններում ընդգրկված չէ» բառերը փոխարինել «Երանյան Գոռ Հովհաննեսի «Իմ քայլը» խմբակցություն» բառերով,
3) 3-րդ հավելվածի 4-րդ կետի «Երանյան Գոռ Հովհաննեսի» բառերը փոխարինել «Ասլանյան Հակոբ Արսենի» բառերով,
4) 4-րդ հավելվածի 4-րդ կետը լրացնել «Գեւորգյան Գոռ Գեւորգի Խմբակցություններում ընդգրկված չէ» բառերով, իսկ 5-րդ կետի «Աբրահամյան Գայանե Ասքանազի «Իմ քայլը» խմբակցություն» բառերը փոխարինել «Թովմասյան Թագուհի Մանվելի Խմբակցություններում ընդգրկված չէ» բառերով,
5) 5-րդ հավելվածի 6-րդ կետի «Թովմասյան Թագուհի Մանվելի Խմբակցություններում ընդգրկված չէ» բառերը փոխարինել «Նազարյան Լենա Ռաֆայելի «Իմ քայլը» խմբակցություն» բառերով,
6) 8-րդ հավելվածի 8-րդ կետի «Խաչատրյան Արամ Մայիսի» բառերը փոխարինել «Սարուխանյան Կարեն Հակոբի» բառերով եւ 11-րդ հավելվածի 6-րդ կետից հանել «Հակոբյան Երջանիկ Մանվելի» բառերը,
7) 9-րդ հավելվածի 6-րդ կետը լրացնել «Գրիգորյան Նարեկ Հարազատի» բառերով,
8) 10-րդ հավելվածի 8-րդ կետի «Մեխակյան Արգիշտի Մեխակի» բառերը փոխարինել «Ցիրունյան Հայկ Զարմիկի» բառերով,
9) 11-րդ հավելվածի 4-րդ կետը լրացնել «Գրիգորյան Կարեն Ժիրայրի» բառերով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
29.12.2020
Կ-169-Ա