Հայաստանի Հանրապետության յոթերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմերը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի ԹԻՎ Կ-27-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 12.01.2021թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին" օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով` կ ա ր գ ա դ ր ու մ  ե մ.

1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության յոթերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմերը հաստատելու մասին» Կ-27-Ա կարգադրության՝

1) 2-րդ հավելվածի 6-րդ կետի «Զոլյան Միքայել Սուրենի» բառերը փոխարինել «Մկրտչյան Նարեկ Արշակի» բառերով,

2) 3-րդ հավելվածի 3-րդ կետի «Հովսեփյան Սոֆիա Ազատի «Իմ քայլը» խմբակցություն» բառերը փոխարինել «Հովսեփյան Սոֆիա Ազատի Խմբակցություններում ընդգրկված չէ» բառերով,

3) 4-րդ հավելվածի 7-րդ կետի  «Կոնջորյան Հայկ Արսենի» բառերը փոխարինել «Զոլյան Միքայել Սուրենի» բառերով,

4) 4-րդ հավելվածի 10-րդ կետի «Աղաբաբյան Արայիկ Ռազմիկի» բառերը փոխարինել «Զոհրաբյան Նաիրա Վահանի» բառերով,

5) 5-րդ հավելվածի 1-ին կետի «Զոհրաբյան Նաիրա Վահանի (հանձնաժողովի նախագահ)»  բառերը փոխարինել   «Աղաբաբյան Արայիկ Ռազմիկի» բառերով,

6) 6-րդ հավելվածի 6-րդ կետի  «Կարապետյան Տիգրան Գոռի» բառերը փոխարինել «Կոնջորյան Հայկ Արսենի» բառերով,

7) 8-րդ հավելվածի 4-րդ կետը լրացնել «Գրիգորյան Աննա Արամի Խմբակցություններում ընդգրկված չէ» բառերով:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

12.01.2021
Կ-03-Ա