Գործում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 22-ի N Կ-195-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 22.10.2013թ.
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «է» եւ «ժդ» ենթակետերով` կ ա ր գ ա դ ր ու մ ե մ.
1. Հաստատել միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունների կազմավորման եւ դրանց գործունեության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն կարգադրությունը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
22.10.2013
Կ-195-Ա