Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 22.02.2021թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի  5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով՝ կարգադրում եմ.

1. Հաստատել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի՝  2019 թվականի դեկտեմբերի 6-ին առաջացած թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցութային խորհրդի անհատական կազմը՝
 
1) Լիանա ՂԱԼԹԱՂՉՅԱՆ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ   
2) Հերիքնազ ՏԻԳՐԱՆՅԱՆ
Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
 
3) Նարեկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ  
4) Միքայել ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության  վարչության պետ
 
5) Իրինա ՓԻԼՈՅԱՆ ՀՀ  փաստաբանների պալատի ֆինանսական տնօրեն, փաստաբան:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

19.02.2021
Կ-23-Ա


14.04.2021 Ազգային ժողովի նախագահի 2021 թվականի փետրվարի 19-ի կ-23-Ա կարգադրությունում փոփոխություն կատարելու մասին
31.08.2021 Ազգային ժողովի նախագահի 2021 թվականի փետրվարի 19-ի Կ-23-Ա կարգադրությունում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին