Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 10.03.2021թ.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին»  օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով,  Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի  12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքը եւ կանոնադրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշման  1-ին հավելվածի 23-րդ կետով եւ հիմք ընդունելով Տ. Գալստյանի 2021 թվականի մարտի 5-ի դիմումը` կարգադրում եմ.

1. 2021 թվականի մարտի  10-ից  Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան ԳԱԼՍՏՅԱՆԻՆ  ազատել զբաղեցրած պաշտոնից:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել  Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ  Աննա Գրիգորյանին:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման եւ հաշվառման վարչությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

10.03.2021
Կ-28-Ա