Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 13.04.2021թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ հավելվածի 6-րդ կետով` կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա 103-րդ տարեդարձի առթիվ, ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով պարգեւատրել`

Վահե ԵՆՈՔՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, կազմակերպական-վերլուծական
վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ

Արմինե ԱՎՈՅԱՆԻՆ

ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության իրավական փորձաքննությունների բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ:





ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

08.04.2021
Կ-39-Ա