ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով`
կարգադրում եմ.
1. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարի համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2021 թվականի ապրիլի 13-16-ը (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.
Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ | Ազգային ժողովի նախագահ |
Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆ | Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ (2021 թվականի ապրիլի 13-18-ը) |
Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆ | Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (2021 թվականի ապրիլի 13-18-ը) |
Վահան ԿՈՍՏԱՆՅԱՆ |
Ազգային ժողովի նախագահի խորհրդական |
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |
Ազգային ժողովի նախագահի խորհրդական |
Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ |
Արման ԻՍՐԱՅԵԼՅԱՆ |
Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Սոֆյա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ |
Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի առաջատար մասնագետ: |
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Ռուբեն Ռուբինյանի եւ Վլադիմիր Վարդանյանի՝ Սանկտ Պետերբուրգ-Ստրասբուրգ), ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի (3 գիշեր՝ 3 անձի եւ 1 գիշեր՝ 2 անձի)՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
12.04.2021
Կ-43-Ա