Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 23.04.2021թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.

1. Կազմակերպել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով 2021 թվականի ապրիլի 23-25-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի սոցիալական քաղաքականության կոմիտեի նախագահի տեղակալ Տատյանա ԿՈՒՍԱՅԿՈՅԻ, Դաշնության խորհրդի սոցիալական քաղաքականության կոմիտեի անդամ Յուրի ԱՐԽԱՐՈՎԻ եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հարցերով կոմիտեի անդամ  Պավել ՇՊԵՐՈՎԻ  ընդունելությունը:

2. Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսեյ ՍԱՆԴԻԿՈՎԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ` պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

21.04.2021
Կ-052-Ա