Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 30.04.2021թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով եւ 2-րդ մասի 12-րդ կետով, 159-րդ հոդվածի 5-րդ մասով եւ ելնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին հատկացված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների արդյունավետ, նպատակային եւ կանոնակարգված օգտագործումը ապահովելու անհրաժեշտությունից՝ կարգադրում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների հետ կապված ներկայացուցչական ծախսերի իրականացման կարգը համաձայն՝ հավելված 1-ի :

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների հետ կապված ներկայացուցչական ծախսերի չափերը համաձայն՝ հավելված 2-ի :

3. Հաստատել հուշանվերների տրամադրման կարգը համաձայն՝ հավելված 3-ի :

4. Սույն կարգադրության 2-րդ կետը չի տարածվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող պաշտոնատար անձանց այցերի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի անունից կատարվող ընդունելությունների հետ կապված ծախսերի փոխհատուցման վրա:

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ԲԱԲԼՈՅԱՆ

25.01.2018
Կ-22-Ա


23.04.2021 Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի Կ-22-Ա կարգադրությունում փոփոխություն կատարելու մասին