Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎԻԼՆՅՈՒՍ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 11.05.2021թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

1. Պաշտոնական այցով 2021 թվականի մայիսի 11-14-ը Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.
 

Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ
Ազգային ժողովի նախագահ
Արկադի ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Արտակ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Անուշ ԲԵՂԼՈՅԱՆ
Ազգային ժողովի պատգամավոր
Հայկ ԿՈՆՋՈՐՅԱՆ
Ազգային ժողովի պատգամավոր
Վահան ԿՈՍՏԱՆՅԱՆ
Ազգային ժողովի նախագահի խորհրդական
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ազգային ժողովի նախագահի խորհրդական
Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Արման ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Աշոտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Ազգային ժողովի աշխատակազմի հասարակության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր
Արաքսյա ՔՈՉԱՐՅԱՆ
Ազգային ժողովի աշխատակազմի հասարակության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի եւ օրապահիկի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

10.05.2021
Կ-62-Ա