Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 22.10.2013թ.


Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «է» եւ «ժդ» ենթակետերով` կ ա ր գ ա դ ր ու մ   ե մ.

1. Հաստատել միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունների տեղերի բաշխման սահմանաքանակը` համաձայն հավելվածի:

2. Սույն կարգադրությունը ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

22.10.2013
Կ-198-Ա