25.09.2007 |
Հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը ողջունելով պարոն Սիմոնսի այցը, անդրադարձավ նորաստեղծ հանձնաժողովի գործունեությանը, նշելով, որ հանձնաժողովի ստեղծումը վկայում է Եվրոպային ինտեգրվելու Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություն լինելը, այն դարձել է նաեւ ներքին քաղաքական առաջնահերթություն: Նրա կարծիքով` գործընթացը առավել արդյունավետ դարձնելու համար նպատակահարմար է գործադիր մարմնում ստեղծել եվրաինտեգրման հարցերով զբաղվող կառույց, որը հանձնաժողովի հետ կհամակարգի եվրաինտեգրման ողջ ընթացքը:Հանձնաժողովի աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելու համար պարոն Ադոնցը ակնկալում է ԵՄ փորձագիտական աջակցությունը: Անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին` Ավետ Ադոնցը կարեւորեց փոխգործակցութան զարգացման եւ խորացման անհրաժեշտությունը` նշելով, որ երկկողմ հարաբերությունները կրում են գործնական եւ կոնկրետ բնույթ: Ռոբերտ Սիմոնսը ողջունեց Ազգային ժողովում եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի ստեղծումը եւ նշեց, որ իր կարճատեւ այցի նպատակը Հայաստանի իշխանություններին Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի նորանշանակ կապի սպա Զբիգնեւ Ռիբացկուն ներկայացնելն է: Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կարեւորեց Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության խորացումը` նշելով, որ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի կարեւոր խնդիրներից է Ազգային ժողովի ներկայացուցիչների ներգրավումը ընդհանուր բարեփոխումների գործընթացում, մասնավորապես ռազմական ոլորտի բարեփոխումների, կարեւորվեց նաեւ երկխոսության ակտիվացումը:Պարոն Սիմոնսը կարեւորեց պաշտպանության ոլորտում քաղաքացիական անձանց ներգրավվածության հարցը, ոլորտի ֆինանսաբյուջետային թափանցիկությունը, անդրադարձավ միջազգային խաղաղապահ ուժերի կազմում հայկական ստորաբաժանումների մասնակցության հարցին: Այս համատեքստում անդրադարձ եղավ Կոսովոյում հայ խաղաղապահների մասնակցության խնդրին: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը բարձր գնահատեց մեր երկրի հաջողությունները ճգնաժամերի կառավարման ոլորտում` նշելով, որ ՆԱՏՕ-ն աջակցում է իրավիճակային նոր կենտրոնի ստեղծմանը, որը կհամակարգի եւ կմիավորի համապատասխան կառույցները: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: |
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ
24.01.2012 .
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՀՈՒՆՎԱՐՅԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ