Տպել
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` հարկեր, տուրքեր, վճարներ,� արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, բացառությամբ ջրային պաշարների, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում
Էլ. փոստ vasura@parliament.am
Հեռ. (374-10) 513415


08.02.2011

Խորհրդարանական լսումներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

       ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը 2011թ. փետրվարի 15-ին, ժամը 12.00-ին կազմակերպում է խորհրդարանական լսումներ` Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:

        Լսումները տեղի կունենան Ազգային Ժողովի նստավայրում (Բաղրամյան 19)` 334 սենյակում:

        Շահագրգիռ բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրում ենք մասնակցելու լսումներին: Մասնակցելու համար հայտերը (կազմակերպության անվանումը, մասնակցի անունը, ազգանունը), ինչպես նաեւ մասնակցի ելույթի (ցանկության դեպքում) ներկայացնելու համար խնդրում ենք մինչեւ ս.թ. փետրվարի 11-ը, ժամը 16.00-ին հայտնել 513 680 հեռախոսահամարով կամ vasura@parliament.am էլեկտրոնային փոստով: