Տպել
Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` առողջապահություն, մայրություն եւ մանկություն
Էլ. փոստ health@parliament.am
Հեռ. (374-11) 513319




Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից
31.08.2012
Ժամը 11:00
207/նոր մասնաշենք/ սենյակ
1.
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի» նախորդ գումարման Ազգային ժողովում քննարկված առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունված հետևյալ նախագծերի հերթական ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարության մասին.

Համարել նպատակահարմար եւ ընդգրկել հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի 2012 թվականի սեպտեմբերի 10-13-ի չորսօրյա նիստերի օրակարգում`
1.««Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (Կ-1207-12.07.2011-ԱՄ-010/1) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը,
2.«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (Կ-866-02.04.2010-ԱՄ-010/1) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԱ. ԲԱԲԼՈՅԱՆ