Գործունեության ոլորտները`
սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրային ծառայություն, դատարանակազմություն, արդարադատություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ
Առաջարկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ 2013 թվականի մարտի 18- 21-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.
1)
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին
Մինչև 18.03.2013թ. ներկայացվելու է Կ-113-09.10.2012թ. որոշման նախագծի լրամշակված տարբերակ:
2.
Առաջարկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի 2013 թվականի մարտի 18- 21-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.
1)
«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում)