Գործունեության ոլորտները`
հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, բացառությամբ ջրային պաշարների, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում
Առաջարկել հետաձգել հետեւյալ նախագծի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը մինչեւ մեկ տարով.
Հանձնաժողովը որոշեց. ստեղծել ենթահանձնաժողով (որոշումը կցված է):
1)
«Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման եւ տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին
Առաջարկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ 2014 թվականի նոյեմբերի 10- 13-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.
1)
«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Առաջարկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի 2014 թվականի նոյեմբերի 10- 13-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.
1)
Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին (երկրորդ ընթերցում)
Հանձնաժողովը բննարկեց 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված ,,Հայաստանի Հանրապետության՝ ,, Եվրասիական տնտեսական միության մասին,, 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին,, պայմանագիրը: Քննարկումից հետո Հանձնաժողովը որոշեց՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ ս.թ. նոյեմբերի 24-ին ժամը 12:00-ին վերոհիշյալ հարցի վերաբերյալ կազմակերպել խորհրդարանական լսումներ: