Сферы деятельности:
здоровье, материнство, детство, социальное обеспечение, проблемы инвалидности, труд, занятость, демография и законы, регулирующие эту сферу
|
8
09.10.2017
11:00
414
|
|
1. |
Ընդունել ի գիտություն՝ ՀՀ առողջապահության նախարար պարոն Լևոն Ալթունյանի ներկայացրած տեղեկատվությունը՝ Հայաստանում առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքի մասին:
|
|
|
|
2. |
Առաջիկա հանձնաժողովի նիստի քննարկմանը ներկայացնել՝ հանձնաժողովի անդամների կողմից առաջարկված թեմաներից ընտրված և կազմված՝ խորհրդարանական վերահսկողության տարեկան ծրագիրը հաստատելու մասին հանձնաժողովի որոշման նախագիծը :
|
|
|
|
3. |
Ընդունել Ազգային ժողովի նախագահ պարոն Ա. ԲԱԲԼՈՅԱՆԻ առաջարկը: Հանձնաժողովի 2017-2018 թվականների խորհրդարանական վերահսկողության տարեկան ծրագրային թեմա ընտրել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջների կատարումը: Մասնավորապես ընտրել «Սեռով պայմանավորված 12-ից մինչև 22 շաբաթական հղիության արհեստական ընդհատման, սեռային հարաբերակցության շեղումների կանխարգելման և կանխման ընթացքը» թեման:
|
|
|
| ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ | | ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ |
|