15.06.2017 |
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել է , որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի վերաբերյալ վերապահումներ է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը : Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է , որ իրենց հանձնաժողովը քրեակատարողական հիմնարկներ կատարած այցերի շրջանակում արձանագրել է մի շարք խնդիրներ , որոնք հատկապես վերաբերում են բուժսպասակման ծայրահեղ ծանր վիճակին , մասնագետ - բժիշկների պակասին , դեղորայքային ապահովմանը : Տիկին Զոհրաբյանն ընդգծել է , որ կան օրենսդրական կարգավորումներ պահանջող խնդիրներ : Այս համատեքստում նա անդրադարձել է մեթադոն դեղամիջոցի խնդրին եւ նշել , որ թմրանյութերի կախվածությունից ազատվելու համար մարդիկ ստանում են այդ դեղամիջոցը , որի տրամադրման թույլտվությունը որոշում է ՔԿՀ ղեկավարությունը : Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ կամայականություններից խուսափելու համար պետք է օրենքով սահմանվի պարտադիր դեղորայքի ցանկ՝ քրեակատարողական հիմնարկների համար : Նա առաջարկել է նաեւ ՔԿՀ վարչության ենթակայությունից հանել բժիշկներին : ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է , որ ՔԿՀ - ներում իրավիճակի վերլուծությունը զեկույցում ներկայացված է 2016 թվականի դրությամբ , մատնանշված են համակարգային խնդիրները եւ դրանց լուծմանը միտված ուղիները : Ոլորտի խնդիրների քննարկման եւ լուծման հարցում նա կարեւորել է խորհրդարանի , կառավարության , քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների , փաստաբանների եւ ԶԼՄ - ների դերը : Պարոն Թաթոյանը տեղեկացրել է , որ իրենց ներկայացրած զեկույցի հիման վրա ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունն առաջարկներ է ներկայացնելու : Նրա խոսքով՝ զեկույցի հիման վրա պաշտպանի գրասենյակը կներկայացնի մի շարք իրավական ակտերի մշակման առաջարկներ : Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ազատությունից զրկված անձանց խնամքի կազմակերպմանը , մարզերում , հատկապես սահմանամերձ շրջաններում ՄԻՊ ստորաբաժանումների ուժեղացմանը , ՔԿՀ - ներում բուժսպասարկման իրականացման որակին եւ այլ հարցերի : ԱԺ պատգամավորները ներկայացրել են ոլորտին առնչվող օրենսդրական կարգավորումների վերաբերյալ առաջարկներ : Հանդիպման ավարտին Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է , որ հանձնաժողովը կշարունակի այցերը քրեակատարողական հիմնարկներ , որից հետո կհանդիպի ԵՄ ներկայացուցիչների հետ՝ խնդիրները քննարկելու նպատակով :
|
Տեղեկանք 2017 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստից հանձնաժողովի անդամների բացակայության մասին
13.10.2017
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
10.10.2017
Գևորգ Գորգիսյանի ելույթը ՍԾՏՀ տնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստում
10.10.2017
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
09.10.2017
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆ ԵԽԽՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
12.07.2017
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, եվրոպական ինտեգրման հարցերի եւ ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ հայտարարությունը
10.07.2017
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ
30.06.2017
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում
27.06.2017
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում
23.06.2017
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ
30.05.2017
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում