Domaines d'activités:
Amendements de la constitution, système électoral, referendum, cour constitutionnelle, service public de la justice, composition des tribunaux, parquet, législation civile, pénale, administrative, le règlement de l’assemblée nationale, protection des droits de l’homme, droits de l’enfant, barreau, notaire, partis politiques, entités non-gouvernementales, religion, égalité des droits des hommes et des femmes, minorités, éthique des fonctionnaires haut placés de l’Etat, exécution forcée des actes juridiques, service pénitentiaire et les lois réglant les susdits domaines.
|
!!QaxvatsqTiv 4 !!Ardzanagrutyunic
21.02.2018
!!TheHour 11:00
314 !!Room
|
|
1. |
Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) |
Նորմատիվ իրավական ակտերի մասին
|
!!AuthorType1-152-10.10.2017-ՊԻՄԻ-011/0 !!Author` !!Goverment
|
|
!!MainReporter` | ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյան
|
!!AdditionalReporter` | Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյան |
|
|
|
|
|
|
2. |
Դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծերի վերաբերյալ.
|
|
|
|
3. |
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված նախագիծը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
|
|
|
|
4. |
Սույն արձանագրության 1-ին և 2-րդ կետերում նշված նախագծերի լրամշակված տարբերակներն Ազգային ժողով են ներկայացվելու մինչև 26.02.18թ.:
|
|
|
|
5. |
Բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.
|
1. «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի (Խ-244-25.01.2018-ՊԻՄԻ-013/0) վերաբերյալ բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ)՝ 1) 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում արդեն իսկ մանրամասն նշված են այդ իրադարձությունների առաջացման և զարգացումների համար հիմք հանդիսացած բոլոր հանգամանքների վերաբերյալ վերլուծությունները, քննադատությունները, ինչպես նաև դրանց շտկման ուղղված միջոցառումների մի ամբողջ համալիր: Բացի այդ, 2010-2012թ.թ. Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն Ազգային ժողովի հանձնարարությամբ իրականացրել է ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկում (մոնիթորինգ) և արդյունքների մասին մինչև 4-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը՝ Ազգային ժողով է ներկայացրել չորս եզրակացություն, որոնցում մանրամասն արձանագրվել են յուրաքանչյուր միջոցառման առնչությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կատարված աշխատանքները: 2) Հայտարարությունում ներառված են իրավական գործընթացներ սկսելու կոչեր (դիմել գլխավոր դատախազին, օրենք ընդունել և այլն), մինչդեռ նախաձեռնության հեղինակը հայտարարում է, որ իրավական գործընթացներն անարդյունավետ են: 3)Հայտարարության քաղաքական բնույթի կետերը բացարձակապես ուղված չեն այդ մտահոգությունների համար հիմք հանդիսացած հանգամանքները վերացնելուն: 4) Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի հիմքով մարտի 1-ի արդյունքում զոհված, սպանված անձի իրավահաջորդը (անկախ նրանից, թե քրեական գործով ճանաչված է տուժող, թե ոչ) իրավունք ունի դիմելու փոխհատուցման համար: 5) Հայտարարության անհրաժեշտությունը բացակայում է, թե փաստագրական տեսակետից, թե խնդիրների լուծման նպատակահարմարության տեսակետից: 2. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Պ-230-19.12.2017-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ բացասական եզրակացության պատճառը նախագծի ընդունման անհրաժեշտության բացակայությունն է: |
|
|
6. |
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ առաջարկել Ազգային ժողովին հետևյալ նախագծի քննարկման տևողությունը սահմանել երկու ժամ.
1) |
Նորմատիվ իրավական ակտերի մասին
|
!!AuthorType1-152-10.10.2017-ՊԻՄԻ-011/0 !!Author` !!Goverment
|
|
!!MainReporter` | ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյան
|
!!AdditionalReporter` | Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյան |
|
|
|
|
|
| ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ | | ՌՈՒՍՏԱՄ ՄԱԽՄՈՒԴՅԱՆ |
|