Տպել
Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրաքվե, սահմանադրական դատարան, արդարադատություն, հանրային ծառայություն, դատարանակազմություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ, մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, փաստաբանություն, նոտարիատ, կուսակցություններ, հասարակական միավորումներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկա, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ legcom@parliament.am
Հեռ. (374-11) 513349




Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից
31.05.2017
Ժամը 10:00
314 սենյակ
1.
Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի 30.05.2017թ. արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հետեւյալ նախագծերի վերաբերյալ.
1) «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-006-24.05.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ա) «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-0061-24.05.2017,30.05.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-0062-24.05.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-0063-24.05.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Արթուր Հովհաննիսյան
Հարակից զեկուցող(ներ)`Արփինե Հովհաննիսյան
2) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-005-24.05.2017,30.05.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Արթուր Հովհաննիսյան
Հարակից զեկուցող(ներ)`Արփինե Հովհաննիսյան
2.
Հանձնաժողովն ընդունել է Կ-0061-24.05.2017-ՊԻՄԻ-011/1 նախագծի վերաբերյալ հեղինակի առաջարկը, որի հիման վրա հեղինակը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 72-րդ հոդվածով սահմանված կարգով Ազգային ժողով է ներկայացնելու լրամշակված նախագիծ:
3.
Հանձնաժողովը չի ընդունել Կ-006-24.05.2017-ՊԻՄԻ-011/1 նախագծի վերաբերյալ «Ելք» խմբակցության կողմից ներկայացված առաջարկները:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ